Foto

ՔՊ-ի թեկնածուի պարտությունը կապ չունի Հունան Պողոսյանի հետ. Փաշինյան

Լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հստակորեն ընդգծեց՝ Կապանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պարտությունը պայմանավորված չէ Սյունիքում Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու փաստով:

«Մենք նախքան ընտրություններն էլ հարցումներով էլ գիտեինք իրավիճակը, ու կարող եմ ասել, որ քարոզարշավի երկրորդ մասում մեր թեկնածուի վարկանիշը շատ լուրջ աճ արձանագրեց, ինչը, ցավոք, մինչև վերջ չհասցրինք», - ասաց նա:

Vesti.am