Foto

Կանադայում երեք երկրաշարժ է տեղի ունեցել

Կանադայում այսօր 3 երկրաշարժ է գրանցվել:

Առաջինը տեղի է ունեցել երևանյան ժամանակով ժամը 09։39-ին:

Երկրորդը՝ 6,8 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել ժամը 10։16-ին, այն գրանցվել է Կանադայի խաղաղօվկիանոսյան ափին, հայտնում է «РИА Новости»-ն:  Երկրաշարժի  էպիկենտրոնը գտնվել է Պորտ Հարդի բնակավայրից 234 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 21 կմ խորության վրա:

Վեց րոպե անց նույն շրջանում գրանցվել է երրորդ երկրաշարժը՝ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ: