ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ CNN հեռուստաալիքը, հնարավոր է, «գործից զրկվի» «Facebook» ընկերությունում ֆեյք նորությունների դեմ պայքարի ակտիվացման հետևանքով:
«Facebook»-ը հենց նոր հայտարարել է, որ համակարգ է ստեղծում «fake news»-ից «մաքրվելու» նպատակով: Արդյոք սա նշանակում է, որ CNN-ն արդյունքում գործից կզրկվի»,- նշել է նա իր «Twitter»-յան էջում, փոխանցում է «RT»-ն:
Նշենք, որ Թրամփը «CNN»-ի համար ֆիրմային կարգախոս էր ստեղծել. «Առավել պակաս ճշմարտացի նորությունների ապրանքանիշ»:
Vesti.am









