Foto

Հյուսիսային և Հարավային Կորեաները ռազմական բանակցությունները՝ հոկտեմբերի 26-ին

Հյուսիսային և Հարավային Կորեաները որոշել են գեներալների մակարդակով ռազմական բանակցությունների անցկացման օրը, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Փհանմունջոմ սահմանային կետում, հայտնել է Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «РИА Новости»-ն:

Կորեական երկու պետությունների գեներալների միջև շփումների պայմանավորվածությունը ձեռք էր բերվել սեպտեմբերին Փհենյանում:

Հավանաբար, կքննարկվեն Հարավի և Հյուսիսի համատեղ զինվորական հանձնաժողովի ստեղծման առաջարկները, որը զբաղվելու է 1950-1953 թվականներին Կորեական պատերազմի ժամանակ զոհված զինվորների մասունքների համատեղ որոնմամբ:

Vesti.am