Foto

Գագաթաժողովի կազմակերպումը Հայաստանի համար մեծ պատիվ է. Փաշինյանը ելույթ ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովում

Հայաստանը հպարտ է Ֆրանկոֆոնիային անդամակցությամբ: Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի բացմանն իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Vesti.am-ը վարչապետի ելույթը ներկայացնում է ամբողջությամբ.

«Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք,

Այսօր ցանկանում ենք վերստին ասել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է, որ այս գագաթաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին: Այս առնչությամբ մենք լիովին գիտակցում ենք մեզ վրա դրված պատասխանատվությունը և ցանկանում ենք, որ այդ իրադարձությունը բոլորի հիշողություններում մնա կազմակերպության ինստիտուցիոնալ կյանքի կարևորագույն պահերից մեկը, ինչպես նաև ֆրանկոֆոն համակեցության և համերաշխության կարևոր դրսևորում: Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երիտասարդ անդամ է, դիտորդի կարգավիճակով անդամակցությունից ի վեր ընդամնեը 15 տարի է անցել, մինչդեռ մշակութային  և լեզվական բազմազանությամբ ֆրանսերենի և Ֆանկոֆոնիայի հիմնարար արժեքների խթանման նրա հանձնառության ապացույցի կարիք չկա:

Հայաստանը հպարտ է Ֆրանկոֆոնիային անդամակցությամբ, որը համագործակցության, երիտասարդության  և փոխանակումների ընդարձակ տարածք է, և բազմազանության ու համերաշխության  նկատմամբ հարգելի մթնոլորտում կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների համախմբում, խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգանքի շուրջ:

Մենք իրապես հավատարիմ ենք մեզ միավորող այդ կապերի բնույթին, որոնք այնքան լավ  բնորոշվում են «Ապրել միասին» Ֆրանոկոֆոնիայի գաղափարախոսությամբ:  Նրանք միասին կազմում են այդ համընդհանուր բարիքը, որ մեզ համար կարևոր է պահել ամեն գնով: Այդ մեծ շանսը Ֆրանկոֆոն ողջ տարածքի համար, ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը իբրև խաղաղության և բարօրության հիմք Ֆրանկոֆոն տարածաշրջանում: Սա է Հայաստանի կողմից առաջադրված սխեմայի նշանակությունը, որը կարտացոլվի նաև աշխատանքներում: Ապրել միասին ընդգծումը կարևոր է նաև պոպուլիզմի և ծայրահեղականության աճի համատեքստում:

Ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումների մեջ մենք ունենք պարտավորություն, ունենք դրանց հակադրվելով՝ ապրելու միասին և համախմբվելու՝ սկզբունքներն ու արժեքները կյանքի կոչելու համար:

Անկասկած պետք է շարունակենք ամեն ջանք գործադրել բոլորիս կայուն մարդկային զարգացման ձգտումն ի կատար ածելու համար:

Այսպիսին է մեր կողմից առաջարկվող կոչը, որն իրենից ներկայացնում է հզոր ուղերձ Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերի կողմից՝ ժառանգված խաղաղության, համերաշության և մարդասիրության:

Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնյաք

Երևանի գագաթաժողովն անդրադարձ կկատարաի  նաև մեզ սպառնացող մի շարք մարտահրավերների, ինչպիսիք են խաղաղությանը ժողովրդավարությանն ու կայնությանը վերաբերող հարցերը, ահաբեկչության և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը, հիմնախնդիրներ, որոնք այդքան մեծ մարտահրավերներ են մեր մոլորակի համար:

Մենք վստահ ենք, որ համամարդկային այս մարտահրավերների լուծումները պետք է գտնվեն բազմակողմ այս հարթակում, քանի որ միասնական և համաձայնեցված գործունեությամբ միջազգային համագործակցության միջոցով կարելի է հասնել հաջողությունների նշված ոլորտներում:

Կցանկանայի հատկապես ընդգծել Ֆրանկոֆոն տարածքի կոնֆլիկտներն ու ճգնաժամերը, որոնց հանգուցալուծման համար ֆրանկոֆոնիան զգալի ջանքեր է գործադրում: Դրանք ամենից հաճախ ուղեկցվում են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով, այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք նշել ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը կանխելու նոր ցեղասպանությունները պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները:

Այս հակամարտությունների հետևողական գոյությունը նաև պարտավորեցնում է մեզ վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձևաչափերի շրջանականերում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեր հանձնառությունը: Դա նաև վերաբերում է ԼՂ հակամարտությանը, որի շուրջ բանակցություններն ընթանում է ԵԱՀԿ ՄԽ 3 համանախագահների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաամանախագահության ձևաչափում: Խոսքն արդեն տասնամյակներ տևող և բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին է: Հակամարտությունն հակադրության  մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և ԼՂ ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին: Մենք համզոված են, որ ԼՂ-ն պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում և  իր կարգավիճակը պետք է որոշի՝ հաշվի առնելով ԼՂ ժողովրդի իրական պարտադիր ուժն ունեցող կամարտահայտության իրավունքը:

Միևնույն ժամանակ ԼՂ համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը: Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման խտրականությունների և վայրագոությունների զոհ, որ երկխոսության և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում ԼՂ բնակչության ֆիզիկական գոյությանն իսկ: Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար և մեր ողջ ջանքներն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար:

Ես ցանկանում եմ ձեզ ասել, որ մենք կարևորում ենք այն նպաստը, որը դուք ունեք Գագաթաժողովի թեմայում, և ձեզ կոչ անել համախմբվել մեզ միավորող «Ապրել միասին» գաղափարի արժեքների առաջմղման համար՝ մեզ հետ միասին նպաստելով ավելի արդար ու հանդուրժող աշխարհի կերտմանը»։