Foto

Արցախցիների բնակապահովման ծրագիրը խմբագրվում է․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է ․Կառավարությունը շրջանառության մեջ է դրել արցախցիների բնակապահովման նոր նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցում եւ սոցաջակցություն Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքներին, եթե նրանք բավարարում են բնակապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններին: Նախատեսվում է 120 ամիս աջակցություն տրամադրել՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 40 հազար դրամ:

Սոցհարթակներում արցախցիներն իրենց դժգոհությունն են հայտնում, դեմ են բնակապահովման ծրագրի փոփոխությանը եւ նշում են, որ սա ծաղր է իրենց նկատմամբ, ճիշտ կլինի՝ կառավարությունն իրենց կորցրած անշարժ գույքի փոխհատուցման որոշում ընդունի՝ առանց որեւէ նախապայմանների։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 18․ 11․ 25 թ