Հոկտեմբերի 7-ին Երևանում Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստի բացմամբ մեկնարկեցին ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում: Վեց օր շարունակ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում մայրաքաղաքում և դրանից դուրս կկազմակերպվեն տասնյակ միջոցառումներ: Դրանց մասնակցելու նպատակով այս օրերին Հայաստան են ժամանաել 84 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ շուրջ 38 երկրների պատվիրակություններ՝ պետության ղեկավարների մակարդակով: Նրանց թվում են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք Հայաստան են ժամանել հոկտեմբերի 10-ին ՝աշխատանքային այցով:
Հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվեց տնտեսական ֆորում, որին մասն Արմեն Սարգսյանը, ինչպես նաև ռոբոտ Սոֆյան:
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կարևոր բաղադրիչներից էր «Ֆրանկոֆոնիայի ավանը», որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 9-ին:
Հայաստանյան գագաթնաժողովի կարգախոսն է` «Ապրել միասին»:
Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետև տեղի կունենա պատվիրակությունների պաշտոնական դիմավորման արարողություն, ընտանեկան լուսանկար: Այսօր նախատեսված է նաև կազմակերպության նդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում: Իսկ 19:30-ին Հանրապետության հրապարակում կմեկնարկի Գալա համերգը:
Նշենք, որ Ֆրանկոֆոնիան միջազգային կազմակերպություն է` հիմնադրված 1970թ., որպես ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման հաստատություն: Ֆրանսերենով կազմակերպության ամբողջական անունն է` «Organisation Internationale de la Francophonie»: Կազմակերպությունն ունի 54 լիիրավ, 4 ասոցացված և 26 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություններ:
Որոշում կայացնող քաղաքական մարմինը ֆրանսախոս երկրների և կառավարության ղեկավարների համաժողովն է՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:
Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստացավ 2003 թվականին, իսկ 2008թ-ին դարձավ ասոցիացիայի անդամ, 2012թ-ին` լիիրավ անդամ:
https://www.youtube.com/watch?v=6N8DiHj2avMVesti.am