Foto

ԱԺ այգու դարպասներն այլևս բաց են. լուսանկարներ

Ազգային ժողովի այգին այսօրվանից բաց է հասարակության առջև: Մարդիկ այստեղ ազատ ելումուտ են անում, վայելում այգու ծառ ու ծաղկունքը, մաքուր օդ շնչում:

Անհնար էր չնկատել մարդկանց դեմքի ժպիտը, երջանկությունը, հիացմունքը, որ վերջապես հնարավորություն են ունեցել հայտնվել մի այգում, ինչի կողքով տասնյակ տարիներ անցել են, բայց մտքների ծայրով չի անցել անգամ, որ օրերից մի օր կարող են այդտեղ հայտնվել:

Նշենք նաև, որ այս պահին խորհրդարանի շենքն այգուց առանձնացվում է մետաղական արգելապատնեշով, ինչի հաղթահարումը, սակայն, այդքան էլ դժվար չի լինի: Տարածքը, ըստ երևույթին, ամենօրյա խիստ վերահսկողություն ներքո պետք է լինի:

Vesti.am