Foto

Հանրահավաքի ընթացքում հոսպիտալացվել է 4 քաղաքացի

Հանրահավաքի ընթացքում` հոկտեմբերի 2-ին, վատ ինքնազգացողության պատճառով շտապօգնության ծառայության կողմից հոսպիտալացվել է 4 քաղաքացի: Նրանցից 3-ը տեղափոխվել է թիվ մեկ համալսարանական կլինիկա, մյուսը` Նաիրի ԲԿ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ: Վատ ինքնազգացողություն ունեցողներից մեկի մոտ արձանագրվել է ֆիբրիլացիա, կատարվել է դեֆիբրիլացիա (սրտի ռիթմի գործիքային վերականգնում), տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Հանրահավաքի ժամանակ տեղում ծառայություն է իրականացրել ՇԲՕ 6 բրիգադ:

Վատ ինքնազգացողություն ունեցող քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: