Foto

Հրապարակվել են «Ռեմբո 5»-ի առաջին կադրերը

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սիլվեսթեր Ստալոնեն կրկին հանդես կգա Ջոն Ռեմբոյի կերպարով, գրում է «Daily Mail»-ը՝ նշելով, որ հրապարակվել են «Ռեմբո 5»-ի առաջին կադրերը:

Նոր ֆիլմի նկարահանումները մեկնարկել են հոկտեմբերի 2-ին: Այն կինոէկրաններին կհայտնվի 2019 թվականի աշնանը: Այն կլինի կինոպատման վերջին մասը:

«Ռեմբո 5»-ը նկարահանելու են Ստալոնեն ու Էդրիան Գրյունբերգը:

Vesti.am