Foto

Վարչապետը եկել էր իրազեկելու, որ վերջնաժամկետը դեկտեմբերն է. Աշոտյան

Կեսօրից հետո ՀՀԿ անունից հայտարարություն կտարավծի, որտեղ ընդհանրական գնահատականներ կտան երեկվա իրադարձություններին` այդ թվում վարչապետի հետ հանդիպմանը: Այդ մասին խորհրդարանում, լրագորղների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Նա ևս նկատեց, որ դա բանակցություն չէր, որովհետև վարչապետն ասաց, որ եկել էր պարզապես իրազեկելու ԱԺ պատգամավորներին իր քաղաքական որոշումների մասին: «Կոչել դա բանակցություն չի կարելի, դա երկար խոր խոսակցություն էր, որի գնահատականը տվեց Փաշինյանը` իրազեկում»,- նկատեց նա ու ավելացրեց, թե բայց պետք չէր հասցնել իրավիճակն այդպիսի լարված կիզակետի, որպեսզի հետո ցույց տրվի, թե իրավիճակը կարողանում ես լուծել:

Աշոտյանը նշեց նաև, որ ամենատարածված փոխզիջումային տարբերակը, որն առաջարկվում էր վարչապետին, եղել է, որ ընտրությունները տեղափոխվի մայիս, որ հասցնենք բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, պատշաճ իրազեկենք միջազգային դիտորդներին, թողնենք մնացած կուսակցությունները նույնպես պատրաստվեն ընտրությունների, հանդարտեցնենք իրավիճակն ու նոր գնանք ընտրությունների:

«Վարչապետն ասաց, որ ինքը պատրաստ է խոսել ամեն ինչի մասին, բացի դեկտեմբերից: Ակնհայտ է, որ շատ սրամիտ ձևակերպում էր գտել սեփական քաղաքական միահեծան դիրքորոշումը հաղորդելու համար»,- ամփոփեց նա:

Vesti.am