Foto

Հայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները

Հոկտեմբերի 1-ին Ստոկհոլմում ու Օսլոյում սկսվել է «Նոբելյան շաբաթը»: Ստոկհոլմում հայտարարվել են 2018թ. ֆիզիկայի ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակակիրների անունները:

«The Guardian»-ի փոխանցմամբ, Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան մրցանակի է արժանացրել գիտնականներ Արթուր Օուշկինին, Ժերար Մուրուին և Դոննա Սթրիքլանդին՝ լազերային ֆիզիկայի ոլորտում նշանակալի հայտնագործությունների համար: Դոննա Սթրիքլանդը պատմության մեջ երրորդ կինն է, որ ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել:

Նախօրեին 2018թ. ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակի են արժանացել գիտնականներ Ջեյմս Էլիսոնն ու Տասուկու Հոնձյոն՝ քաղցկեղի թերապիայի բնագավառում արած բացահայտումների համար:

Հոկտեմբերի 3-ին հայտնի կդառնա քիմիայի ոլորտում հաղթողը, իսկ հոկտեմբերի 5-ին Օսլոյում կհայտնեն խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը: Տնտեսագիտության ոլորտում հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 8-ին:

Գրականության ոլորտում մրցանակ այս տարի չի տրվի. դրա հանձնմամբ զբաղվում է Շվեդիայի ակադեմիան, որը հայտնվել է սեռական սկանդալի կենտրոնում:

Vesti.am