Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում կրկնակի երկրաշարժ է տեղի ունեցել՝ 6.1 և 7.4 մագնիտուդ ուժգնությամբ, որոնց հաջորդել է հզոր ցունամին: Հաջորդ օրերին ևս բավական հզոր հետցնցումներ են գրանցվել, որոնց հետևանքով զոհերի թիվը հասել է 1234-ի: Այդ մասին հայտարարել է երկրի բնական աղետների հետևանքների վերացման հարցերով ազգային վարչության ներկայացուցիչը, հայտնում է «Reuters» գործակալությունը: Նշվում է, որ հարյուրավոր մարդիկ դեռևս մնում են փլատակների տակ:
Հրապարակվել են անօդաչու թռչող սարքով արված լուսանկարները, որոնք ցույց են տալիս, թե ինչ ավերածություններ են թողել երկրաշարժն ու ցունամին:
Vesti.am









