Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հուղարկավորվելու է Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր Ամորի կոմունայում։ Դա է եղել նրա վերջին կամքը, գրում է Vesti.ru-ն:
Մոնֆոր Ամորի կոմունայում տեղակայված է երգչի տներից մեկը, որտեղ նա հաճախ էր ժամանակ անցկացնում ընտանիքի հետ:
«Իմ հողը՝ ֆրանսիական հողն է։ Իմ Մոնֆոր Ամորի կոմունայում՝ 12-րդ դարի վանքի տարածքում առանձնացված է հատուկ, ոչ մեծ ընտանեկան գերեզման»,- ասել է Ազնավուրը։
Ելիսեյան պալատը դիտարկում է Երևանում հոկտեմբերին կազմակերպել միջոցառում, որի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի Շառլ Ազնավուրի հիշատակին։ Միջոցառումը կարող է անցկացվել Երևանում՝ հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակում, որին ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։









