Foto

Ռոնալդուն դետեկտիվ է վարձել իրեն բռնաբարության մեջ մեղադրող կնոջը հետևելու համար

«Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անձնական դետեկտիվ է վարձել, որպեսզի հետևի ԱՄՆ-ի բնակչուհի Քեթրին Մայորգային, ով ֆուտբոլիստին մեղադրում է բռնաբարության մեջ: Այդ մասին հայտնում է «Daily Mail»-ը:

Դեռ անցած տարի «Spiegel» պարբերականը հայտնել էր, որ 2010 թվականի հունվարին Ռոնալդուն 375 հազար դոլար է վճարել, որպեսզի խուսափի սեռական բռնության մեջ մեղադրանքից:

Նշվում էր, որ 33-ամյա ֆուտբոլիստի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել 2009 թվականի հունիսի 12-ին Լաս-Վեգասում, որտեղ նա հանգստացել է իր եղբոր և քրոջ հետ:

Vesti.am