Foto

Հայաստանի կանանց շախմատի հավաքականը առաջատարն է

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաջողությունը շարունակում է ուղեկցել մեր հավաքականներին: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվական բաժնից:

7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը առավելության հասավ /2,5 : 1,5 / բելառուսների նկատմամբ: Նույն հաշվով մեր կանանց ընտրանին հաղթեց ամերիկուհիներին և 13 միավորով սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 12 միավորով չորրորդ տեղում է:

Բաթումիում ընթացող շախմատի համաշխարհային մարզահանդեսի ավարտին մնացել է չորս տուր: