«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում այլևս չի աշխատի ակումբում:
Le10sport.com-ի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել պորտուգալացի մասնագետից ընթացիկ մրցաշրջանում կամ դրա ավարտին:
Մոուրինյոյի հարաբերությունները թիմի մի քանի ֆուտբոլիստների հետ վերջնականապես փչացել են, ինչի սկիզբը դրել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ կոնֆլիկտը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյոյին փոխարինողի դերում տեսնում է երկու մասնագետի:
Առաջինը «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է: Դեռ ամառվա սկզբից բազմիցս խոսվում էր անգլիական ակումբի` նրա հանդեպ հետաքրքրության մասին:
Մյուս թեկնածուն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն է: Արգենտինացու թեկնածությունն, ամենայն հավանականությամբ, բացառում է Մոուրինյոյի` մրցաշրջանի ընթացքում հեռանալու հավանականությունը:
«Տոտենհեմն» իր գլխավոր մարզչին բաց չի թողնի մինչև ամառ, սակայն լոնդոնցիների հետ համաձայնության գալը մանկունիացիների համար շատ բարդ կլինի: Այս ամառ «Տոտենհեմն» արդեն հրաժարվել է բաժանվել Պոչետինոյից, որին ցանկանում էր ստանալ «Ռեալը»:
Vesti.am









