Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել Թել Ավիվին պատմել «միջուկային սպառազինման ապօրինի ծրագրի» մասին, գրում է «РИА Новости»-ն: Զարիֆի կոչին նախորդել էր Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի հայտարարությունն առ այն, որ Իսրայելը «գաղտնի ատոմային պահեստ» է հայտնաբերել Թեհրանում:
«Արվեստների ու արհեստների շոուն չի կարող քողարկել այն փաստը, որ Իսրայելը մեր տարածաշրջանի՝ իրական միջուկային զինանոց ներառող միջուկային սպառազինման գաղտնի ու չհայտարարագրված ծրագիր ունեցող ռեժիմն է: Ժամանակն է, որ Իսրայելը խոստովանի ու միջազգային փորձագետների առաջ բացի միջուկային սպառազինման իր ապօրինի ծրագիրը»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է պաշտոնյան:
Vesti.am









