Խաչատուրյան քույրերը, ովքեր մեղադրվում են հոր սպանության մեջ, Մոսկվայի Բասմանյան դատարանի որոշմամբ ազատ են արձակվել մեկուսարանից: Նրանց արգելված է միմյանց հետ շփումը, նրանք ապրելու են առանձին. բարեկամները երկու բնակարան են տրամադրել, իսկ երրորդում նրանք հաշվառված են:
Քույրերին արգելվել է շփումը նաև լրատվամիջոցների հետ, կապի միջոցների օգտագործումը, բացառությամբ եթե պետք է ոստիկանություն, շտապ օգնություն կամ էլ փրկարարների զանգահարել: Նրանց արգելված է լքել բնակության վայրը երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 7-ը, փոխանցում է «mk.ru»-ը:
Vesti.am









