Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ադրբեջանի նախագահները, ինչպես նաև Թուրքմենստանի փոխվարչապետը:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը չի ժամանել գագաթաժողովին` Տաջիկստանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, փոխանցում է «РИА Новости»-ն:









