Foto

ՈւԵՖԱ-ն Ռոնալդուին որակազրկեց

ՈւԵՖԱ-ի կարգապահական հանձնաժողովը «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում (2:0) կատարած խախտման համար որակազրկվել է մրցաշարի մեկ խաղով: Այդ մասին հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին կայացած «Վալենսիա»-«Յուվենթուս» խաղի առաջին կեսում պորտուգալացին կարմիր քարտ էր ստացել «չղջիկների» պաշտպան Մուրիլյոյի նկատմամբ ոչ սպորտային պահվածքի համար: Ռոնալդուի համար դա առաջին կարմիր քարտն էր Չեմպիոնների լիգայում:

Այսպիսով, Ռոնալդուն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Յանգ Բոյզի» հետ հոկտեմբերի 2-ին կայանալիք խաղը: Նա կմասնակցի երրորդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հոկտեմբերի 23-ին կայանալիք խաղին:

Vesti.am