«Բավարիայի» ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի վերաբերյալ:
27-ամյա կոլումբիացու տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», իսկ մյունխենյան թիմում նա հանդես է գալիս վարձավճարով: «Բավարիայի» և «Ռեալի» մեջ կնքված պայմանագրի համաձայն, մյունխենցիները մինչև 2019 թվականի հունիսի 15-ը Խամեսի տրանսֆերը 42 միլիոն եվրոյով գնելու առաջնահերթ իրավունք ունեն:
«Kicker»-ը հաղորդում է, որ «Բավարիան» որոշել է ակտիվացնել պայմանագրի այդ կետը: Բացի այդ, մյունխենյան ակումբի ղեկավարությունը Խամեսի գործակալ Ժորժե Մենդեշի հետ արդեն համաձայնեցրել է ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերը:









