ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն այսօր կընտրի Եվրոպայի 2024 թվականի առաջնության անցկացման վայրը: Այդ մասին հայտնում է sports.ru-ն:
Հավակնորդ երկրները երկուսն են՝ Գերմանիան և Թուրքիան:
Գերմանիան ավելի վաղ արդեն անցկացրել է երեք խոշոր միջազգային մրցաշար (երկու Աշխարհի առաջնություն, մեկ Եվրոպայի առաջնություն), Թուրքիան, սակայն, նման փորձ չունի:
Սպասվում է, որ «Եվրո-2024»-ի տանտերը կհայտարարվի հայաստանյան ժամանակով 17:00-ին:
Vesti.am









