Foto

Իրանը հայտարարել է ԱՄՆ պատժամիջոցներին հակազդելու մտադրության մասին

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը կշարունակի հակազդել ԱՄՆ պատժամիջոցներին, փոխանցում է «Газета»-ն:

Նա ընդգծել է, որ Իրանը մտադիր է շարունակել աշխատել գործընկերների հետ նոր միջավայրի ստեղծման ուղղությամբ, որտեղ «իրենց հարգող երկրները կկարողանան պաշտպանել իրենց հետաքրքրությունները»:

«Մենք կշարունակենք աշխատել ԱՄՆ անօրինական պատժամիջոցներին դիմակայելու և ԱՄՆ օրենքների անկայունացնող ֆենոմենին վերջ դնելու համար», - գրել է Զարիֆը թվիթերյան իր էջում:

Vesti.am