«Այս պահին չեղարկվել է տարբեր անձանց տրված 254 դիվանագիտական անձնագիր, սակայն ես չեմ ցանկանում անուններ տալ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին լուրերին:
«Այս պահին չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, չեմ ցանկանում անուններ նշել, քանի որ դա նաև անձնական տվյալների գաղտնիություն է պարունակում: Նշենք, որ դիվանագիտական 100 անձնագիր արդեն վերադարձվել է, իսկ 254-ը չեղարկվել», - ասաց Տիգրան Բալայանը:
Vesti.am