Foto

ՀՀ-ում ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ այլ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան. Բալայան

«Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցների կողմից հիշատակվում էր, որ ռուսաստանյան փորձագետներին թույլատրվել է մուտք գործել Հայաստանի տարածքում գործող այսպես կոչված «ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ»: Սակայն ասեմ, որ Հայաստանի տարածքում ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ այլ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ դրանք բացառապես Հայաստանի իրավասության տակ գտնվող լաբորատորիաներ են, որտեղ աշխատում են  միայն մեր քաղաքացիները:

«Այո, ռուսաստանցի փորձագետներն այցելել են այդ լաբորատորիաներ սկսած 2017 թվականից և դա բնական է երկու դաշնակից երկրների համար»,- նշեց նա:

Vesti.am