Foto

ՄՅՈւ-ն դուրս մնաց Անգլիայի Լիգայի գավաթից

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունում կայանում են 1/16 եզրափակչի հանդիպումները:

«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցում էր «Դերբի Կաունտիի» հետ, որը գլխավորում է անգլիացի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը:

Մոուրինյուի ֆուտբոլիստներն առաջինը բացեցին հաշիվը: Աչքի ընկավ Մատան: Հյուրերը երկրորդ կեսի սկզբում Ուիլսոնի գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը, իսկ խաղի ավարտից 5 րոպե առաջ Մարիոտն առաջ մղեց իր թիմին:

Սակայն, 10 ֆուտբոլիստով մնացած մանչեսթերյան ակումբը չհանձնվեց: Մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին Ֆելայինին դարձավ գոլի հեղինակ: Հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով ու հաղթողը որոշվեց 11 մետրանոցներով:

Այստեղ ավելի դիպուկ էին Լեմպարդի թիմի ֆուտբոլիստները: ՄՅՈւ-ի կազմում վրիպեց Ջոնսը և տանտերերը պարտվեցին 7:8 հաշվով:

Vesti.am