Foto

«Ռեալի» երկու ֆուտբոլիստ չի կարողանա մասնակցել «Սևիլիայի» դեմ հանդիպմանը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը չի կարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ հանդիպմանը: Այդ մասին հայտնում է «Marca»-ն:

Նշվում է, որ Կարվախալը դեռ լիովին չի ապաքինվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Ռոմայի» հետ (3:0) խաղում ստացած վնասվածքից: Այժմ 26-ամյա իսպանացին մարզվում է անհատական ծրագրով:

Բացի այդ, հարցականի տակ է առաջիկա խաղին Իսկոյի մասնակցությունը: Կիսապաշտպանը ոչ թե մարզվում է ընդհանուր խմբի հետ, այլ մարզասրահում:

Հավելենք, որ «Սևիլիա»-«Ռեալ» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 26-ին, «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում:

Vesti.am