Սուկկոտ տոնի օրերին, որն անցկացվում Է սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 1-ը, Երուսաղեմի հյուրերը, մասնակցելով «Քայլ դեպի պատմության խորքը» Էքսկուրսիային, կկարողանան տեսնել, թե ինչ տեսք ուներ քաղաքը 2 հազար տարի առաջ:
Այդ մասին հայտնում Է Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը: Էքսկուրսիայի երթուղին անգլերենով և եբրայերենով սկսվում Է Դավթի աշտարակի թանգարանից և անցնում Հին քաղաքով: Վիրտուալ իրականության ակնոցները հասանելի են Լացի պատի, Ռոբինսոնի կամարի մերձակայքում գտնվող դիտահարթակներում, Հրեական թաղամասում և Կարդո փողոցում:
Էքսկուրսավարը կպատմի հին Երուսաղեմի անցյալի ու գաղտնիքների մասին, իսկ հագնելով գարնիտուրը, շրջագայության մասնակիցները հնարավորություն կունենան ավելի խորը ընկալում եւ պատկերացում ստանալ Երկրորդ Տաճարի դարաշրջանի Երուսաղեմի մասին: Էքսկուրսիան նախատեսված Է մինչեւ 15 մարդուց բաղկացած խմբի համար, մասնակիցները պետք Է լինեն առնվազն 12 տարեկան, դրա տեւողությունը՝ 90 րոպե Է: Սուկկոտի տոնակատարության ավարտվելուց հետո շրջագայությունը հասանելի կլինի միայն նախնական գրանցմամբ, հաղորդել Է «РИА Новости»-ին:









