Foto

Ադրբեջանում ցեխի հրաբուխ է ժայթքել

Ադրբեջանի  էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությունից հայտնել են, որ Բաքվից 35 կմ հեռավորությամբ ժայթքել է ցեխի՝ աշխարհի ամենամեծ հրաբուխներից Օթման-Բոզդաղը:
«Հրաբխից ժայթքած ցեխը շպրտվել է 200-300 մետր: Հրաբխի մոտակայքում գտնվող տարածքներում առաջացել են 40 մետր խորությամբ ճաքեր», - հայտնել են նախարարությունից: