Foto

Ռոնալդուն այսօր չի մասնակցի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի այսօր կայանալիք ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը:

«Ծեր սինյորայի» մյուս ֆուտբոլիստները ևս չեն մեկնի Լոնդոն՝ խիտ գրաֆիկի պատճառով: Կիրակի թուրինցիները Ա Սերիայի շրջանակում մրցել են «Ֆրոզինոնեի» հետ, իսկ արդեն չորեքշաբթի նրանք կխաղան «Բոլոնիայի» հետ:

Ի տարբերություն Մոնակոյում կայացած մրցանակաբաշխության, այս անգամ Ռոնալդուն կազմակերպիչներին նախօրոք հայտնել էր, որ ներկա չի գտնվելու Լոնդոնում կայանալիք միջոցառմանը:

Vesti.am