Foto

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է գլխավորել Ջիանի դե Բիազին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կարող է գլխավորել իտալացի մասնագետ Ջիանի դե Բիազին:

Ըստ «Արմենպրես»-ի տեղեկությունների, ՀՖՖ-ն հիմա բանակցություններ է վարում իտալացի մասնագետի հետ: Սակայն կողմերը դեռևս ընդհանուր հայտարարի չեն եկել ֆինանսական հարցերում:

ՀՖՖ-ն քննարկել է նաև Յուրի Ջորկաեֆի` հավաքականի մարզչի պաշտոնը ստանձնելու հարցը, սակայն աշխարհի նախկին չեմպիոնը  մարզչական արտոնագիր չունի:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում: