Foto

«Իմ քայլը» դաշինքը 82.70 տոկոսով բացարձակ առաջատար է. նախնական տվյալներ

Տարբեր ընտրատեղամասերում հաշվարկների համաձայն  նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը բացարձակ առաջատար է:

«Իմ քայլը» դաշինքի կողմ է քվեարկել ընտրությանը մասնակցած 18 հազար 553  քաղաքացի կամ 82.70 տոկոսը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է 1730 քաղաքացի կամ 6.43 տոկոսը, «Լույս» դաշինքի օգտին՝ 1286 քաղաքացի կամ 4.78 տոկոսը: ՀՅԴ-ի օգտին՝  419 կամ 1.56 տոկոսը,: ՕԵԿ-ը ստացել է 253 ձայն 0.94 տոկոսը: «Երկիր ծիրանի» կուսակցությանը կողմ է քվեարկել է 372 քաղաքացի կամ 1.38 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 169 մարդ կամ 0.67 տոկոսը: «Երևանցիներ» դաշինքի կողմ է քվեարկել է 216 մարդ կամ 0.80 տոկոսը: «Երևանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 151 քաղաքացի կամ 0.56 տոկոսը: «Հայկազուններ» կուսակցության կողմ է քվեարկել 58 ընտրող կամ 0.22 տոկոսը: «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին քվեարկել է 41 ընտրող կամ 0.15 տոկոսը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 37 քաղաքացի կամ 0.14 տոկոս: