Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ էին: Ընտրատեղամասերն այլևս փակ են: ԿԸՀ-ն մոտակա ժամերի ընթացքում կամփոփի ընտրությունների արդյունքները:
Մեկ ժամից մասնավորապես ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ուներ 848.343 քաղաքացի:









