Լրագրողների հետ զրույցում այսօր ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը խոսեց բանակում կատարվող չարաշահումների մասին: «Չարաշահումներ որտե՞ղ չեն լինում, ամեն տեղ էլ լինում են»,- ասաց նա
Արդյոք չարաշահումների բացահայտումը շատացել է նոր իշխանությունների օրոք. հարցրեցին լրագրողները: Պատասխանց, որ դրանց միշտ է ուշադրություն է դարձվում, միշտ էլ բացահայտումներ լինում են:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմին կատարված վառելիքի չարաշահումների՝ Մնացականյանը նշեց, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Նման բան չի եղել, բոլոր վարորդները զորացրված են հիմա, բանակում չեն, որ կաշկանդվեն: Բոլորի տեղերը գիտեք, կարող եք հարցնել, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան երբևիցե չի եղել»,- եզրափակեց նա:









