Foto

«Amazon»-ը նախատեսում է բացել 3000 խանութ՝ առանց գանձապահների և վաճառողների

«Amazon» ինտերնետային խանութը պատրաստվում է մինչև 2021 թվականը բացել 3000 տարբեր խանութներ ու ֆասթֆուդի կետեր: Դրանցում գանձապահներ և վաճառողներ չեն լինի, իսկ գնումները կիրականացվեն սմարթֆոնի համար նախատեսված հավելվածի միջոցով: Այդ մասին հայտնում է life.ru-ն՝ հղում անելով «Bloomberg»-ին:

ԱՄՆ-ում արդեն գործում է «Amazon Go»-ի մի քանի խանութ, իհարկե, նրանցից միայն երկուսն են նպարեղեն առաջարկում, իսկ ևս երկուսն առաջարկում են սենդվիչներ, աղցաններ ու նախուտեստներ:

Խանութ մտնելու համար հարկավոր է սմարթֆոնի մեջ ունենալ հավելվածը և այն մոտեցնել հաշվիչ սարքին: Գնման գործընթացը վերահսկվում է դարակների վրա տեղադրված սկաներների միջոցով: Ապրանքից հնարավոր է նաև հրաժարվել՝ այն դնելով իր տեղում: Գումարը հետ է վերադարձվում խանութից դուրս գալու ժամանակ:

Մոտ ապագայում նման ցանցի բացման մասին լուրերը նվազեցրել են ամերիկյան խոշոր ռեթեյլերների ակցիաների գինը:

Vesti.am