Քանյե Ուեսթը և Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսից երեխաների հետ տեղափոխվում են Քանյեի հայրենի քաղաք՝ Չիկագո: Այդ մասին հայտարարել է Ուեսթն ինքը, գրում է «TMZ»-ը։
«Ես պետք է բոլորիդ հայտնեմ, որ հետ՝ Չիկագո եմ գնում և այլևս երբեք չեմ հեռանա այնտեղից»,- հայտարարել է Ուեսթը:
Քարդաշյան-Ուեսթ զույգի մտերիմների տվյալներով՝ աստղային ընտանիքն արդեն տուն է գտել Չիկագոյում, սակայն մտադիր չէ վաճառել Լոս Անջելեսում ունեցած անշարժ գույքը:
Բացի այդ, Քանյեի «YEEZY» բրենդի գրասենյակը նույնպես Կալաբասասից Չիկագո կտեղափոխվի։
Vesti.am









