Foto

Գնդակը գտնվում է ԵՄ-ի կողմում.Ռաաբ

«Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնության բացակայությունը հնարավոր է»,- ասված է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի նամակում, որը հրապարակվել է ԵՄ-ի ղեկարվարների՝ սեպտեմբերի 19-20-ին Զալցբուրգում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախաշեմին:
«Ցավոք, առանց համաձայնության սցենարը դեռ միանգամայն հնարավոր է: Սակայն, եթե մենք գործենք պատասխանատվությամբ , կկարողանանք խուսափել աղետից», - գրել է նա:
Իր հերթին «Brexit»-ի հարցերով բրիտանացի նախարար Դոմինիկ Ռաաբը սեպտեմբերի 18-ին հայտարարել Է, որ Եվրամիության կազմից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը «վատ ելք կլիներ երկու կողմերի համար»: Նախարարը նշել է, որ «այժմ գնդակը գտնվում է ԵՄ-ի կողմում»:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի և Բրյուսելի միջև բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, գրեթե մեկ տարի անց, ինչ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետք է  շարունակվի մինչև 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն «Brexit»-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետևի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: