«Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը լքում է իր պաշտոնը: Այդ մասին հայտնում է sports.ru-ն:
54-ամյա մասնագետը կարիերան կշարունակի «Միլանում»: Գազիդիսը պաշտոնապես կհեռանա հոկտեմբերի 31-ին, իսկ «Միլանում» աշխատանքի կանցնի դեկտեմբերի 1-ից:
Գազիդիսի ֆունկցիան կկատարի երկու մարդ: Սպորտային տնօրեն կդառնա Ռաուլ Սանլեյը, ով նախկինում զբաղեցրել է նմանատիպ պաշտոն: Կառավարիչ տնօրեն կդառնա Վինայ Վինկատեշամը, ով նախկինում ղեկավարում էր կոմերցիոն բաժինը:
Vesti.am









