Օդեսայի լողափերից մեկում անսպասելիորեն մեծ քանակությամբ մեդուզաներ են հայտնվել: Այդ մասին հայտնում է «Korrespondent»-ը՝ հրապարակելով համապատասխան լուսանկարները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ալիքներն ափ են նետում մեդուզաներին, որտեղ և նրանք սատկում են: Այս պատճառով լողափերը հեղեղվել են մեդուզաների դիակներով:
Նշվում է, որ մեդուզաների առատության հետևանքով հանգստացողները չեն կարողանում լողալ ծովում, քանի որ մեդուզաների հետ շփումը քոր, գրգռվածություն ու երբեմն նաև այրվածքներ է առաջացնում: