Ապրիլյան իրադարձությունները կարծես թե մի պահ միավորեցին ողջ հայ ազգին. բարոյական, ֆինանսական, զուտ ֆիզիկական աջակցություն տեսանք աշխարհի տարբեր շրջանների մեր հայրենակիցներից: Միաժամանակ հիմա ապերախտ ու անբարոյական կերպով հնչում են մեղադրանքներ, թե «լավ չօգնեցիք, ամոթա, ամոթ», ինչը, բնականաբար, հիասթափեցնող մեսիջ է, առաջին հերթին հենց սփյուռքի համար: Ընդ որում այդ մեղադրանքները հնչում են ոչ միայն աբստրակտ, այլև բավական անձնավորված ձևով: Այդ համատեքստում այժմ իշխանական լրատվամիջոցները քննադատում են, օրինակ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրհամյանին` «մոռանալով», թե վերջինս որքան աջակցություն է ցուցաբերել թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին, միլիոնավոր դոլարների ներդրումներ անելով, դպրոցներ հիմնելով, վերջին պատերազմական գործողությունների ժամանակ իր և համայնքի կողմից մոտ 400 հազար դոլարի գումար փոխանցելով Արցախին և այլն:
Պարոնա՛յք, իրոք որ ամոթ է, բայց ձե՛զ է ամոթ, որ պահում եք ձեզ այդքան անշնորհակալ կերպով:Պետրոս Արմենյանի ֆեյսբուքյան էջից