Foto

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ բենզինի շուկայում առաջիկայում ֆինանսական լուրջ «ցնցումներ» են սպասվում։ Պետական եկամուտների կոմիտեն սկսել է լայնածավալ ուսումնասիրություններ, և նրա թիրախում են մի շարք տնտեսվարողներ։

ՊԵԿ-ը քննում է ոչ միայն բենզալցակայանների վերջնական վաճառքը, այլև ողջ շրջանառության շղթան՝ ներմուծում, փաստաթղթավորում, հարկային հաշվարկներ մինչև իրացում։ Քննությունները ընթանում են շարունակվող գների քննարկումների ֆոնին, երբ որոշ տեսակների գինը տարբեր կետերում հասնում է շուրջ 600-800 դրամի։

Ըստ աղբյուրների՝ գործընթացը դեռ ավարտված չէ, ու վաղ է խոսել թվերի և պատասխանատվության չափերի մասին, սակայն ֆինանսական հետևանքները կարող են զգալի լինել։ Կառավարությունը փորձում է պարզել, թե ինչու գները թանկանում են համաշխարհային թելադրանքով, բայց չեն էժանանում նույն թելադրանքով։