Foto

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ

Ֆուտբոլի Ազգերի լիգայի C2 խմբի 4-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մրցեց Չեռնոգորիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պոդգորիցայում կայացած խաղի առաջին կեսում գնդակին ու խաղին հիմնականում տիրում էին Չեռնոգորիայի հավաքականի ֆուտբոլիստները: Հայաստանի ընտրանու անդամները հակագրոհների վրա էին դրել շեշտը: Առաջին կեսում հավաքականներից և ոչ մեկը չիրացրեց իր պահը:

Երկրորդ կեսում ազգային ընտրանիները շարունակում էին փոխանակվել գրոհներով, սակայն գրոհների եզրափակիչ հատվածը չէր ավարտվում գոլերով: Խաղի վերջնամասում Չեռնոգորիան մնաց 10 ֆուտբոլիստով՝ ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Լոնչարը: Ի վերջո, այս խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:

Չեռնոգորիա-Հայաստան՝ 0:0:Ազգերի լիգայի 5-րդ տուրում՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում կընդունի Կիպրոսի հավաքականին, իսկ վերջին տուրում՝ նոյեմբերի 15-ին, կխաղա Լատվիայի հետ: