Նյու-Յորքում ավարտվել է ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչը՝ տղամարդկանց մենապայքարում:
Վճռորոշ խաղում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը երեք սեթում հաղթել է արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոյին 6:3, 7:6 (7:4), 6:3 հաշիվներով և դարձել մրցաշարի չեմպիոն:
Հանդիպումը տևել է 3 ժամ 15 րոպե: Ջոկովիչը երկու կրկնակի սխալ է թույլ տվել մատուցման ժամանակ և 7 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 4-ը:
Պոտրոյի ակտիվում 6 էյս կա և 1 կրկնակի սխալ:
Այսպիսով, Ջոկովիչը դարձել է «Մեծ սաղավարտի» մրցումների 14-ակի հաղթող: Այս տարի սերբ թենիսիստն արդեն հաղթել էր Ուիմբլդոնում:
Vesti.am









