Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ մտադիր չէ երկար ժամանակ մնալ առանց աշխատանքի:
«Իհարկե, ես շուտով կվերադառնամ մարզչական աշխատանքին: Դա այն է, ինչ ինձ դուր է գալիս անել, և այն, ինչով ես զբաղվել եմ իմ ամբողջ կյանքում»,- ասել է Զիդանը «TVE»-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Զիդանը 2016-ից 2018 թվականներին է գլխավորել «Ռեալը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը, որն այս պահին գլխավորում է Ժոզե Մոուրինյոն:
ԶԼՄ-ների տեղեկություններով, ֆրանսիացին կարող է նաև 2019 թվականին փոխարինել Մասիմիլիանո Ալեգրիին «Յուվենթուսում»:
Vesti.am









