«Հունաստանն ինքնուրույն կարող է որոշել իր տնտեսական քաղաքականության կուրսը, ընտրել գործիքներ դրա իրականացման համար՝ առանց միջազգային վարկատուների թելադրանքի, որոնք օգոստոսի 20-ից՝ վերջին վարկային համաձայնության ավարտից հետո, առաքելություններ են ուղարկում՝ ստուգելու երկրի՝ բյուջեի ոլորտում նշանակված նպատակների իրականացմանն ուղղված քայլերը», - կիրակի օրը Սալոնիկի 83-րդ միջազգային շուկայի ժամանակ մամուլի ասուլիսին հայտարարել է վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, փոխանցում է «ТАСС»-ը։
«Ֆինանսական ոլորտում միջազգային վարկատուների հետ համաձայնեցված նպատակներն իրագործվելու են, իսկ թե ինչպես են դրանք իրագործվելու, արդեն մեր գործն է, ինչը խոշոր փոփոխություն է վարկային համաձայնությունների ձեռքբերման ժամանակահատվածի համեմատ, երբ Հունասատանը պարտավոր էր կատարել վարկային ինստիտուտների հրահանգները»,- ասել Ցիպրասը։









