Foto

«Գահերի խաղը» 7 «Էմմի» մրցանակի է արժանացել

Ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալը «Էմմի» մրցանակաբաշխության 7 անվանակարգում մրցանակներ է շահել: Այդ մասին հայտնում են «Creative Arts Emmy Awards» կայքում, փոխանցում է «Газета»-ն:

Ինչպես նշվում է, որ մրցանակաբաշխությունը կայացել է Լոս Անջելեսում՝ սեպտեմբերի 8-ին: «Գահերի խաղը» ներկայացված է եղել 22 անվանակարգում: Մրցանակները ստացել են լավագույն կոստյումների, լավագույն բնօրինակ երաժշտության, հնչյունային ձևավորման, լավագույն հատուկ էֆեկտների, գրիմի համար: Եվս երկու մրցանակ ստացել են հեռուստասերիալի պրոդյուսերները:

Vesti.am