Foto

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է լինի ՀՀ ներկայացուցիչ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի իշխանությունները հույս ունեն պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը և նրանից հետո, երբ այդ պաշտոնից հետ կկանչվի ներկայիս գլխավոր քարտուղարը՝ Հայաստանի ներկայացուցիչը՝ Յուրի Խաչատուրովը: Այդ մասին «Кommersant»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարծում է, որ Յուրի Խաչատուրովին պետք է փոխարինի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ.

«Կա Հայաստանի ներկայացուցչի՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում աշխատելու ժամկետ: Այն չի լրացել: Ունենք դեռ մեկ ու կես տարի: Կապ չունի, թե ինչ ազգանուն ունի գլխավոր քարտուղարը: Նա պետք է Հայաստանի ներկայացուցիչ լիներ ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում», - ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են, որ այդ հարցը կքննարկվի ՀԱՊԿ-ի բոլոր գործընկերների հետ:

«Մենք պետք է այդ հարցը լուծենք համագործակցության և դաշնակցության մթնոլորտում», - ընդգծել է Փաշինյանը:

Vesti.am