Foto

«BMW»-ի ավտոմեքենաները հնարավոր կլինի կառավարել ձայնի միջոցով

Գերմանական «BMW» ավտոկոնցեռնը թողարկել է մեքենաներում ձայնային օգնականի ֆունկցիան: Դրա օգնությամբ հնարավոր է կառավարել մեքենայի լրացուցիչ ֆունկցիաները: Այդ մասին հայտնում է life.ru-ն՝ հղում անելով «TechCrunch»-ին:

Ձայնային օգնականը հիմնված է «Amazon Alexa» տեխնոլոգիայի և «Microsoft Azure» ամպային պահեստավորման վրա: Համակարգը կներկառուցվի մեքենայի բեռնախցիկի համակարգում և թույլ կտա դրան դիմել ձայնով: Վարորդը կկարողանա ձայնի միջոցով վերահսկել որոշ գործառույթներ (օրինակ, միացնել հեռահար լույսը կամ ապակիների մաքրիչները): Ձայնային օգնականը հասկանում է ենթատեքստը. օրինակ, եթե ասեք, «BMW, ես մրսում եմ», համակարգը կմիացնի մեքենայի ջեռուցումը:

Նշվում է, որ օգնականին հնարավոր կլինի տալ ցանկացած անուն, բայց սկզբում այն կշփվի միայն տղամարդու ձայնով։ Հետագայում այն կխոսի մի քանի լեզվով:

Աղբյուրի փոխանցմամբ, ընկերությունը խոստացել է, որ համակարգը ներդրված կլինի բավարական ավտոմեքենաներում, որոնք 2019 թվականից կվաճառվեն 23 երկրում:

Vesti.am