Foto

ՌՀՄ-ն Մոսկվայում «ArAm 2018» գոլֆի միջազգային առաջնություն կանցկացնի

Սեպտեմբերի 15-ին  Մոսկվայում առաջին անգամ կանցկացվի  «ArAm 2018»  գոլֆի միջազգային  առաջնություն, որը կազմակերպել են Ռուսաստանի հայերի միությունն ու  «Պեստովո» գոլֆ-ակումբը:

Առաջնությունը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության օրվան և կազմակերպված է Մոսկվայում ՀՀ դեսպանատան աջակցությամբ: Առաջնությանը  կմասնակցեն  Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի և այլ երկրների մեր հայրենակիցները:

Գոլֆիստների և հյուրերի համար Ռուսաստանի հայերի միությունը մշակել է մշակութային բազմազան ծրագիր, որը թույլ է տալիս ծանոթանալ մեր երկրի  ու ժողովրդի ավանդույթներին ու մշակութային հարուստ ժառանգությանը:

Հիշեցնենք, որ «Պեստովո» գոլֆ-ակումբի շնորհանդեսը և ցանկացողների համար  վարպետության դասը  տեղի է ունեցել «Ծիրան» փառատոնի շրջանակներում, որը տեղի է ունեցել Մոսկվայում, հուլիսի 8-ին:

Vesti.am